Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախօրեին ՀՀՇ երիտասարդակն թեւի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, թերթի տեղեկություններով, կուսակցության երիտթեւից հրաժարվելու դիմում են ներկայացրել մեկ տասնյակից ավելի անդամներ:

Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկայնը մեկնաբանելոբվ Կարեն Կարապետյանի հրաժարականն, ասել էր. «Այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա, ուղղակի նախապատրաստվում ենք ՀՀՇ երիտթեւի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդ..: ՀԻմա Կ.Կարապետյանն էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»: Սակայն երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցւոմ Կարեն Կարապետյանը չմեկնաբանելով իր եւ ՀՀՇ երիտասարդական թեւի անդամների հրաժարականները՝ նշել է, որ ինքն այլեւս չի զբաղվում կուսակցության երիտասարդական  թեւի համաժողովի նախապատրաստական աշխատանքներով:

Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արաատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել նաեւ կուսակցության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ