Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto»-ի հետ զրույցում կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը հերքել է մամուլի այն  տեղեկությունը՝ «մեռյալ հոգիների» եւ դրանց հաշվին 4 մլն դոլար աշխատելու մասին խոսակցությունները:

«Դա ուղղակի անհեթեթություն է»,-հայտարարել է հիմնադրամի նախագահը:

Թերթի այն հարցին, թե Վերահսկիչ Պալատի իրականացրած ստուգումների ո՞ր հատվածն է իրատեսական, Խաչիկյանը նշել է.«Ստուգումների արդյունքների հրապարակումից հետո միայն կխոսենք այդ մասին»:

Իսկ մինչ դրանք կհրապարակվեն, «մեռյալ հոգիների» մասին խոսակցությունները շարունակվում են:

«Գուցե երկուսից երեք նման դեպք լինի, բայց դա չի նշանակում, որ համատարած երեւույթ է»,-ասել է Խաչիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ