“Բարսելոնայի” պաշտպան Ջերար Պիկեն, խոսելով Ազգայյին առաջնության շրջանակներում Մադրիդի “Ռեալի” հետ “Սանտյագո Բերնաբեու” մարզադաշտում կայանալիք հանդիպման մասին, գերադասում է չկենտրոնանալ անցած տարի “Ռեալի” հանդեպ տարած հաղթանակի վրա։
Հիշեցնենք, որ այս խաղը տեղի կունենա ապրիլի 10-ին։
“Ես հասկանում եմ, որ &‘Ռեալի’ ֆուտբոլիստները երազում են հաղթանակի մասին, բայց ո՞վ դրա մասին չի երազում։ Մենք չպետք է կենտրոնանանք անցած տարվա՝ 6։2 հաշվով հաղթանակի վրա, որովհետեւ դա արդեն պատմական ձեռքբերում է։ Ինչ վերաբերում է Ռոնալդուի եւ Մեսսիի միջեւ հակասությանը, պետք է ասեմ, որ Քրիշտիանուն աշխարհի ամենալավ խաղացողներից մեկն է, իսկ Լեոն՝ ավելի լավ”,- հայտարարել է Պիկեն։















