Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների խումբը  Չինաստանի հյուսիս-արեւելքում դինոզավրերի նոր տեսակ է հայտնաբերել: Ինչպես պարզվել է,  125  միլիոն տարի  առաջ ժամանակակից ՉԺՀ-ի տարածքում բնակվել են Tyrannosaurus rex գիշատիչ մողեսների փետրավոր ազգակիցներ:

Հայտնաբերված ամենախոշոր փետրավորը կշռել է  մնինչեւ 1,4 հազար կգ:  Այն անվանել են Yutyrannus, որը թարգմանվում է որպես «հիասքանչ թեւավոր բռնավոր»: Մողեսի արտաքին տեսքը   հաջողվել է վերականգնել հայտնաբերված երեք քարացած մնացորդներից, որոնք պատկերում էին T. Rex-ի մի տարիքով անձի եւ երկու ավելի երիտասարդ հարազատների, հայտնում է FederalPress-ը:

Տվյալ պահին գիտնականները հաստատ չգիտեն, թե ինչու են դինոզավրերին փետուրներ պետք եղել: Տեսակետներ են հնչում, որ նման ծածկույթը ապահովել է  սողունների տաքացումը: Սակայն հետազոտողները  չեն բացառում, որ փետրավորումը կարող էր օգտագործվել ամուսնական խաղերի  կամ դինոզավրերի   սոցիալական կյանքի այլ արարողությունների համար: