Այսօր` ապրիլի 5-ին, տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների եւ տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ից հայտնում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին: Ելույթ են ունեցել նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, պատգամավորի թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Սասուն Միքայելյանը, Գեւորգ Գեւորգյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Գուրգեն Եղիազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը, Ավետ Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լիդա Մելիքյանը, Նիկոլ Փաշինյանը, Մերուժան Աբրահամյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վարազդատ Վարդազարյանը, Արա Նեդոլյանը, Երջանիկ Աբգարյանը, Մանուել Գասպարյանը, Զոյա Թադեւոսյանը:

Քննարկման հիմնական թեմաներն են եղել առաջիկա քարոզարշավի ռազմավարության եւ պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր:

Խորհրդակցությունն ամփոփել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: