ԱՄՆ-ում կայացրել են ռուս գործարար Վիկտոր Բուտի դատավճիռը` 25 տարվա ազատազրկում: Անցյալ տավա վերջին ատենակալների հանձնաժողովը Բուտին մեղավոր էր ճանաչել  մեղադրականի բոլոր կետերով, այն է` ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության նպատակով հանցավոր համաձայնություն, զենիթային հրթիռների ձեռքբերման եւ վաճառքի փորձ, ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարում:

Հիշեցնենք, որ դատախազները Բուտի համար խնդրել էին ցմահ բանտարկություն:

Ռուս գործարարի փաստաբան Ալբերտ Դայանը պնդել է նրա անմեղությունը` գործն անվանելով քաղաքական: Գործարարն ինքը  իր մեղքը չի ընդունում, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը բողոքարկիչ ատյանում, իսկ եթե հարկ լինի, ապա նաեւ Գերագույն դատարանում: