Սարկոզին հանել է պանիրն իր ճաշացանկից եւ արգելել է այն Ելիսեյան պալատում: Երկրի ամենահարգված ուտեստներից մեկի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը կարող է հանգեցնել ընտրողների անբարեհաճ վերաբերմունքին առաջիկա նախագահական ընտրություններին:

Բայց պանրի նկատմամբ Սարկոզիի նման վերաբերմունքը որեւէ կերպ չի վերաբերում ազգային շահերին, ուղղակի Ֆրանսիայի նախագահը մտածում է է իր առողջության մասին եւ, Ելիսեյան պալատի շեֆ-խոհարար Բեռնար Վոսյենի խոսքով, նախընտրում հավասարակշռված սնունդը` բաղկացած մսից եւ տնական թռչնից:

Ավելի վաղ ֆրանսիացիները ստիպված էին համակերպվել մտքի հետ, որ նախագահը չի սիրում գինի:

Սարկոզիի վերաբերմունքը պանրի նկատմամբ գրեթե հասցնելու էր դիվանագիտական սկանդալի: Եվրոպացի գործընկերներից մեկի հետ զրուցելիս նա խոսել էր Մերկելի մասին. «Նա ասում է, թե դիետա է պահում` միաժամանակ պանրի երկրորդ չափաբաժինը դնելով ափսեի մեջ»:

Վերջին շրջանում նա որոշել է փոխվել եւ գոնե առերեւույթ չեզոքություն պահպանել: Երկրորդ նախագահական ժամկետի համար նա այցելել է Աննեսի քաղաքի պանրագործարան, որտեղ օգտվել է տեղական շոկոլադից, բլիթներից ու երշիկից, իսկ Փարիզի տոնավաճառում պանիր է կերել: