Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 9,1 մլրդ դրամ:
Պատճառը համաշխարհային շուկաներում արձանագրված անկումը, եվրագոտում ճգնաժամի խորացման մտավախություններն են:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, կորուստներ են կրել այնպիսի հարուստներ, ինչպիսիք են մեքսիկացի Կարլոս Սլիմը ( մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 1,5 մլրդ դոլար` պահպանելով 69,2 մլրդը), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (558 մլն դոլար` պահպանելով 63,2 մլրդը), H&M-ի նախագահ Ստեֆան Փերսոնը (1,4 մլրդ դոլար կորուստ` պահպանելով 23,2 մլրդը), իսպանացի Ամանցիո Օրտեգան (կորցրել է 1,2 մլրդ դոլարէ պահպանելով 39,4 մլրդը) եւ այլք:



























