ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում, ապրիլի 3-ին ներկայացվել են հայաստանաբնակ եւ սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին ղեկավարել է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը, այն կրում է «Ճեղքված պատմություն եւ վերականգնված ինքնություն» խորագիրը:
Ցուցահանդեսի բացմանը ի թիվս 300 մասնակիցների, այդ թվում համալսարանի ուսանողների, ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում կարեւորելով այդ մշակութային նախաձեռնումը նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց ահազանգելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության մասին, որպեսին է մերժողականությունը: Դեսպանը նաեւ նշել է, որ կանխարգելման ուղղությամբ աշխատանքը եւ մերժողականության դեմ պայքարը կառավարությունների, խորհրդարանների, մամուլի, հասարակական ու կրթական կառույցների, արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է:
Ապրիլի 23-ին ցուցահանդեսի փակման օրը դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արցակագիր Պիթեր Բալաքյանը:


























