Սիրիայում ռեժիմի տապալումը մեծ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար: Իրանական Press TV –ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Մալուֆը:

«Սիրիայի շուրջ իրավիճակն ավելի ծավալուն կենսական նշանակության խնդրի միայն մեկ ասպեկտն է, որի հետ բախվել է Մոսկվան:

Օրինակ, Ռուսաստանն սկսել է ավելի շատ զինավորականներ տեղակայել եւ արդիականացնել Հայաստանի բազան` Մերձավոր Արելքում հնարավոր ճգնաժամի կանխազգացումով, որը կարող է ընդգրկել Սիրիայից մինչեւ Իրանը»,-նշել է Մալուֆդը` ընդգծելով, որ եթե սիրական ընդդիմութոյւնը չհանդարտվի, Ռուսաստանը, հնարավոր է, կդիմի հենց Սիրիայում իր ռեսուրսներին:

Մալուֆը նաեւ ճիշտ է համարում Ռուսաստանի որոշումը` ՄԱԿ-ի ԱԽ  բանաձեւը չստարելու վերաբերյալ` ընդգծելով, որ մինչ օրս հասկանալի չէ, թե ով է զինում սիրիական ընդդիմությանը, քանի որ առանց դրսի միջամտության հնարավոր չէ: