Մայրության եւ գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, Երեւանում շնորհանդես էր կազմակերպել ճապոնական «Հինոկի Քլինիքալս» կոսմետիկ եւ մաշկի խնամքի միջոցների ապրանքանիշը:

Ինչպես NEWS.am-թղթակցի հետ զրույցում նշեց ճապոնական ապրանքանիշի միջոցների արտադրող «Մարունակա Ինթերնեյշնլ» ընկերության զարգացման գծով մենեջեր Յումի Ուզուկին, «Հինոկի» ապրանքանիշի բոլոր միջոցներում օգտագործված է բնական նոճու յուղ, որը մի շարք դրական հատկություններ ունի մաշկի բուժման համար: «Հինոկին ճապոներեն նոճու անվանումն է: Մեր կոսմետիկ միջոցների մեջ պարտադիր կիրառվում է նոճու յուղն ու էքստրակտը: Ճիշտ է այժմ այն շատ միջոցներում է առկա, բայց մեր ապրանքանիշում օգտագործված է նոճու բնական յուղը»,- ասաց Յումին՝ ավելացնելով, որ Ճապոնիայի եւ Հայաստանի եղանակային որոշ նմանությունների պատճառով մարդկանց եւ հատկապես կանանց մոտ առկա են մաշկի նույն խնդիրներ:

Ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցիչ Արա Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Հինոկին» վստահություն ձեռքբերած 56-ամյա բրենդ է, որը բացի Ճապոնիայից ներկայացված է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ արդեն Հայաստանում:

«Հայաստանում կներկայացվեն ապրանանիշի բոլոր միջոցները: Նախատեսում ենք մեր մասնագետներին Ճապոնիայում դասընթացների ուղարկել, որպեսզի մանրամասն ծանոթանան կոսմետիկ միջոցների կիրառմանը»,- ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ հայ կանայք կնախընտրեն «Հինոկին» մյուս կոսմետիկ միջոցներից: