Ստամբուլի Բահչելիեւլեր թաղամասում գտնվող Լյութերական եկեղեցու սպասավոր Սեմիր Սերքեքը ենթարկվել է 4 երիտասարդների հարձակմանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  4 երիտասարդ մտել են Ստամբուլի  Բահչելիեւլերի Լյութերական եկեղեցի, ծաղրանքի ենթարկել Սեմիր Սերքեքին՝ հարցնելով, թե մահմեդականների թաղամասում ի՞նչ գործ ունի քրիստոնյա եկեղեցի։ Երբ հոգեւոր հովիվը հարցրել է, թե ո՞վ է նրանց ուղարկել, երիտասարդները հարվածել եւ գետին են գցել նրան, որից հետո արագ հեռացել են եկեղեցուց։

Սեմիր Սերքեքը դիմել է ոստիկանություն։ Երիտասարդներին գտնելու համար ոստիկանությունն ուսումնասիրում է եկեղեցու հարեւանությամբ գտնվող տեսախցիկների տեսագրությունները։