Բենզինը կարող է եւս 20 դրամով թանկանալ: Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, պատճառն արդարացված է, պայմանավորված բենզինի շուկայի ֆյուչերսներով: Իհարկե, հացը եւ շաքարավազը չպետք է շղթայաբար թանկանան, քանի որ շատ փոխադրամիջոցներ արդեն սկսել են բենզինի փոխարեն գազ օգտագործել:

Սովորե՞նք բենզինի ներկայիս գներին:

Եթե շուկայում գները չփոխվեն, ապա բենզինը կարող է թանկանալ 20-30 դրամով:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Հայաստանը գտնվում է Platts (Platts Med) միջերկրածովային գնանշման տիրույթում: Առաջին առաջարկը հունվարին կազմում է 948 դոլար` մեկ տոննա բենզինի դիմաց: Վերջին շրջանում այն հասել է 1230 դոլարի: Վերջին օրերին այն կրկին իջել է` հասնելով 1190 դոլարի: Այսինքն, հունվարից գները բարձրացել են 29,4 տոկոսով: Իսկ մենք բարձրացրել ենք գները 13,6 տոկոսով. ավելի վաղ «ռեգուլյար» տիպի բենզինը մեզ մոտ արժեր 440 դրամ, այժմ` 500 դրամ: Խնդիրն այն է, որ մենք դեռ ունենք հին պահուստներ` 1150-1160 դոլարով: Բայց այս պայմաններում անհրաժեշտ կլինի բարձրացնել գինը 20-30 դրամով:

Իմ նշած գները Դուք ինքներդ կարող եք տեսնել ինտերնետում: Այժմ ամեն ինչ թաքցնելն այնքան էլ հեշտ չէ: Իսկ ինչ-որ մեկն ասում է, որ բենզինի գինը կարելի է զգալիորեն իջեցնել: Ո՞նց իջեցնեմ: Հաշվում ենք. ներկայիս գինը` 1190 դոլար մեկ տոննայի դիմաց: 120 դոլար` ճանապարհածախս: 350 դոլար` մաքսազերծում, ակցիզը եւ ԱԱՀ-ն: 20 դոլարով հաշվեք վաճառքից հետո:

Ստացվում է 1680 դոլար մեկ տոննայի դիմաց: Իսկ մեկ տոննա ձմեռային բենզինն արժե 1310 դոլար: Ստացվում է 1282 դոլար մեկ լիտրի դիմաց: Բազմապատկենք դոլարի կուրսը` ստացվում է 501 դրամ մեկ լիտրի դիմաց: Իսկ դուք ասում եք իջեցրեք:

Գումարած եւս 100 դոլար փոխաբեռնման եւ տրանզիտի համար, որոնք, իմ կարծիքով, չափազանց բարձր են: Նրանք ավելի շատ փող են վաստակում մեր տրանզիտների վրա:

Իսկ տրանսպորտային աշխատողներն ասում են, որ Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ կիրառվող սակագնային քաղաքականությունը նույնն է:

Տոննա-կիլոմետրը պահանջարկի մի կողմն է: Մյուս իրավիճակը` նավահանգստում ասում են` այսքան տաք, կիրականացնենք բեռնաթափումը, մաքսակետը, բոլոր այդ կառույցները իրենց պայմաններն են դնում:

Նրանց պահանջած վճարումները օրինակա՞ն են:

Այո, պաշտպանված են օրենքով, նավափոխադրավճար, բեռնման վճար, տերմինալից օգտվելու վճար, մաքսային վճարումներ: Բայց այդ ամենից այնպիսի խառնաշփոթ է ստեղծվում, որ եթե փորձես գլուխ հանել, կստացվի, որ քեզնից 40 դոլարի դիմաց պահանջում են 100 դոլար: Կար բեռնափոխադրող, ում Կովկասի նավահանգստից թույլ չեն տվել բեռը փոխադրել Փոթի: Մինչեւ նախագահը չմիջամտեց, այդ հարցը չլուծվեց: Ընդհանուր առմամբ, օտար մարդը չի կարող զբաղվել դրանով: Կհասնի Փոթի եւ կկանգնի: Իսկ նավի վրա ժամկետ կա դրված` 72 օր` բեռնաթափման համար, այնուհետեւ վճարումներ պետք է արվեն:

Նավահանգիստ ժամանումը պետք է նախօրոք համաձայնեցնել: Իսկ այսօր մի մաքսատան աշխատակիցը կարող է տեղում չլինել, մյուս օրը` մեկ ուրիշը, մի խոսքով, այնքան այս ու այն կողմ տանում-բերում, որ ամեն ինչ թողնես, գնաս:

Իմիջայլոց, Վրաստանում բենզինն ավելի թանկ է, քան այստեղ: Եւ հարկերն են բարձր, եւ պահանջարկն է մեծ: Բայց այնտեղ գազով են աշխատում, որքան ես գիտեմ, ավտոմեքենաների 5 տոկոսը: Այնտեղ թույլ էլ չեն տա, որ այդ տոկոսը բարձրանա: Եւ դա ճիշտ է:

Շարժիչի համա՞ր:

Եւ շարժիչի, եւ շրջակա միջավայրի համար: Ավտոմեքենայի շարժիչը նախատեսված չէ գազի համար: Դրա համար էլ շարժիչը ամբողջ գազը չի այրում, 15 տոկոսը արտանետվում է շրջակա միջավայր: Թող, ինչ-որ մեկը վերցնի եւ հետազոտի:

Ինչո՞ւ ինքներդ չեք պահանջում նման ուսումնասիրություն անել:

Ոչ ոքին պետք չէ: Եւ ի՞նչ է դա փոխելու: Պետք է նաեւ հասկանալ, որ այսօր բենզինը արդեն սոցիալական ապրանք չէ: Ավտոմեքենաների 80-85 տոկոսն աշխատում է գազով: Հետո էլ ասում են, եթե բենզինը թանկացել է, հացն էլ է թանկանալու: Ճիշտ չէ: Հիմա ոչ մի հացի մեքենա բենզինով չի աշխատում:

Իսկ ինչպե՞ս եք Դուք ստանում այդ 80-85 տոկոսը:

Իմ դիտարկումների, շրջապատի, վաճառքից ելնելով: Շուրջը նայեք քչերն են բենզին լցնում, շատերն անցել են գազի: Հիմա արդեն ամոթ չէ: Այդ առաջ էին գազով գիշերները քշում: Այժմ բենզին են լցնում կամ միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ, կամ էլ կառավարական ավտոմեքենաները, որոնց արգելում են անցնել գազի: Շատ մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում ամենախոշոր հարկատուների ավտոպարկերն անցնում են գազի: Եթե չլինեին սոցիալական խնդիրները, ապա… գազը դա ական է: Հետո ինչ, որ գազի բալոնն այժմ ավելի անվտանգ է:

Իսկ Թավրիզ-Երասխ խողովակաշարը կլուծե՞ր էժան բենզինի հարցը:

Չի աշխատի այն: Օրինակ, բենզին են լցրել Թավրիզում, հասել է այն Երասխ, անջատել են, վերջ, այդքանը Հայաստանին բավական է ամբողջ տարվա համար: Որտե՞ղ դա պահել, ո՞վ է վճարելու դրա համար:

Բայց դեֆիցիտի վտանգ ամեն դեպքում չի՞ լինի, ինչպես ռուս-վրացական 2008-ի պատերազմի ժամանակ:

Հիշում եմ, այն ժամանակ մեր բենզինի խմբաքանակի մի մասը մատակարարողները գումարով ետ վերադարձրին. իրենք վատ վիճակում էին: Բենզինը հենց նրանց էր պետք, երբ Ռուսաստանը փակել էր վրացական նավահանգիստները: Նրանց ոնց կարողացանք, համոզեցինք, 500-600 տոննա բերեցին: Դրա համար էլ 2008-ի պատերազմից եւ ճգնաժամից հետո, մենք ընդարձակեցինք պահեստները: Կարծում եմ, որ դրանց ամբողջական բեռնման դեպքում, Հայաստանին բենզինի պահուստները կբավականացնեն երկու ամիս:

Զրուցեց` Արամ Գարեգինյանը