Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկեր Ալեն Ժուպեի հետ՝ տեղեկություններ հաղորդելով Թուրքիա-Սիրիա սահմանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիային շնորհակալություն է հայտնել սիրիացի գաղթականներին Թուրքիայում ապաստան տրամադրելու համար։
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հետ։
Նշենք, որ թուրքական կողմը պնդում է, թե Սիրիայի կողմից կրակել են Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի գաղթականների ճամբարների ուղղությամբ։
Թուրքիայի վարչապետ հետ Չինաստանում գտնվող Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի շուրջ կատարվող դեպքերի պատճառով անմիջապես Թուրքիա է վերադարձել։




























