Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում եւ Չիլիի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով, Վահագն Մելիքյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):




























