Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2004 թվականին ուժեղ ձյան եւ քամու հետեւանքով մահացած 7-ամյա երեխայի ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի հանրապետության։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ 2004 թվականի հունվարի 22-ին Ստամբուլի դպրոցներից մեկի 7-ամյա աշակերտը դասերից հետո կանգառում սպասել է քաղաքային ավտոբուսին, սակայն ավտոբուսը ժամանակին չի եկել եւ երեխան ոտքով է փորձել տուն հասնել։ Ուժեղ ձյան եւ քամու հետեւանքով երեխան ճանապարհին սառել եւ մահացել է։ Մահացած երեխայի ընտանիքը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանին եւ Ազգային կրթության նախարարությանը։
ՄԻԵԴ-ն այս գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտադրելով մահացած երեխայի ընտանիքին վճարել 54 հազար 500 եվրո փոխհատուցում։




























