Բնական է, որ Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել ընտրությունների վերահսկման նպատակով մեկ միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարության տակ: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Պատահական չէ, որ ՀՀԿ-ն խաղի մեջ չէ, քանի որ պատասխանատվությունը կեղծիքների համար կրում է հենց նա: Բոլորին պարզ է, ՀՀԿ-ն առանց կեղծիքների րի կարող պահել իշխանությունը»,-կարծում է Զուրաբյանը:

Նա նշել է, որ իշխանությունն իսկապես կեղծիքներ կկատարի` ընդգծելով, որ թեեւ Սերժ Սարգսյանի բոլոր խոստումներին, իշխող ուժը չի պատրաստվում ազատ ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ: Ավելին, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ մի շարք հակասություններ են առաջացել: