Ֆրանսիայում, 98 տարեկան հասակում, մահացել է դիմադրության շարժման առաջնորդներից մեկը, լեգենդար մարտիկ Ռայմոն Օբրաքը: Նրա դուստրը հայտնել է, որ հայրը մահացել է Փարիզի Վալ-Դե-Գրեյսի զինվորական հոսպիտալում, ապրիլի 10-ի երեկոյան:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օբրաքը (իսկական անունը Սամուել) իր կնոջ հետ եղել է առաջին ֆրանսիացիներից մեկը, ովքեր կազմակերպել են «Կազմակերպում-հարավ» խումբը: Օբրաքի ծնողները մահացել են Օսվենցիմում:
1943 թվականին նա կալանավորվել է Լիոնում` գեստապոյի կողմից, դիմադրության առաջնորդ Ժան Մուլենի հետ: Մուլենը խոշտանգումներից մահացել է, իսկ Օբրաքը կարողացել է փախչել կնոջ օգնությամբ: Փախուստից հետո նրանք հասել են Լոնդոն, որտեղ նրանք միացել են ազատագրական շարժման այլ մասնակիցների, որը ղեկավարել է Շառլ դե Գոլը:



























