Մաքիստական կուսակցության գլխավոր հարվածի ուղղությունը 2013 թ-ի նախագահական ընտրություններն են լինելու: Այս մասին, այսօր` սպրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, հավելելով, որ այս տարվա նոյեմբերին ինքը կմտնի նախագահական մարաթոն:

Դ. Հակոբյանի խոսքով, դա է պատճառը, որ ինքը ԱԺ ընտրություններին այդքան էլ կարեւորություն չի տալիս, հատկապես, որ կարծում է, թե այս ԱԺ-ն մեկ տարուց ավելի գոյատեւել չի կարող:

Ըստ նրա, նոր նախագահն իր հետ կբերի նոր ԱԺ ընտրություններ` նոր շքախմբով: «Այնպես, որ կարծում եմ, որ սա միջանկյալ ԱԺ `է լինելու: Մեր նապրավլենյան գլավնայա ուդառը գահն է»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի