ՀԱՊԿ-ը մեծ դեր է խաղում եվրասիական տարածքում խաղաղության եւ կայունության պահպանման գործում, հայտարարել է կազմակերպության գերագույն քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է ՀԱՊԿ անդամ երկրներին միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության կոզմից նետված մարտահրավերներով եւ սպառնալիքներով, թմրաշրջանառության եւ անօրինական միգրացիայի մասշտաբների ավելացմամբ, կազմակերպված հանցագործության ընդլայնմամբ:
«Չեն նվազում սպառնալիքների վտանգ, որոնք բխում են Աֆղանստանի տարածքից: ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք սահմանակցում են Աֆղանստանի հետ, հարկադրված են զգալի ուժեր եւ միջոցներ տրամադրել` հավանական ահաբեկչական դրսեւորումները կանխելու նպատակով»,-ընդգծել է Բորդյուժան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























