Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը ցանկանում են երեխա ունենալ: Աստղային զույգի այդ մատադրության մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է Ալլա Պուգաչովայի վաղեմի ընկերուհին` գեղանկարչուհի Ալինա Ռոդելը:

Ռոդելը հաստատել է այդ լուրերը` նշելով, որ Ալլան եւ Մաքսիմը «բազմիցս են ասել, թե հաճախ են այդ մասին մտածում»: Նա նաեւ հաստատել է զույգի տանը մանկական սենյակի առկայության փաստը:

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան Մաքսիմ Գալիկին հետ ամուսնացել էր անցած տարվա դեկտեմբերին: Սա նրա հինգերորդ ամուսնությունն էր: