Ապրիլի 16-ին, ժամը 12-ին, Կ. Ուլնեցու եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «BMW» եւ «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենաներ: «Շկոդա Ֆաբիա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը  14-ին, «ՎԱԶ-21110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել Քասախ գյուղի մի բնակչուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 18.30-ին, Երեւանի Ռոստովյան փողոցում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 19-ի սահմաններում, «Սուբարու Տրիբեկա»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 29-րդ կմ-ին  բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 22-ի սահմաններում, «Մերսեդես Տ-320»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 119-րդ կմ-ին բախվել է բետոնե սյանը, այնուհետեւ՝ ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն ժամին «ԳԱԶ-31»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել  է «ՄԱԶ-64229»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է հետաքննություն: