«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` ապրիլի 17-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Սակայն դոլարի փոխարժեքն, ընդհանուր առմամբ, բարձրանալու միտում ունի: Առեւտրային նստաշրջանի ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել բավական բարձր` 1 դոլար/392.75 դրամ փոխարժեքով, սակայն չի բավարարվել: Բանկերը դոլարն առաջարկել են 393.25 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 392 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 393.5 դրամն է:

Բորսայում այսօր գործարք է կայացել կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Վաճառվել են «Շեն կոնցեռնի» 6345 հատ պարտատոմս` 12.5 % միջին տոկոսադրույքով (գրեթե անվանական արժեքով):