Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում իր կատարածn (այնտեղ նա սպանել է 69 մարդու), այլընտրանքային տարբերակ է եղել:

Նա խոստովանել է, որ սկզբում պատաստվում էր 2011-ի մարտին ջարդ կազմակերպել Լրագրողական հետաքննությունների SKUP նորվեգական հիմնադրամի ամենամյա կոնֆերանսի ժամանակ, սակայն դա նրան չի հաջողվել իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բրեյվիկն իր ելույթում նշել է, որ լրագրողներին համարում է իշխանության ձեռքին քարոզչության գործիքներ, որն իր համար անընդունելի բազմամշակութային քաղաքականություն է քարոզում:

Հարցին, թե ով է իրեն իրավունք տվել սպանել մարդկանց, Բրեյվիկը պատասխանել է, որ ինքն է նման որոշում կայացրել: «Կարծում եմ, որ բոլոր բնիկ ժողովուրդները եւ մշակույթներն իրավունք ունեն պայքարել գոյատեւման համար եւ ընդդեմ արտաքին ներխուժման»,-ասել է նա: