Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են մահմեդական արմատական քարոզիչ Աբու Կատադային եւ պատրաստվում են արտաքսել նրան երկրից` չնայած Ստրասբուրգի դատարանի արգելքին:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը կարծում է, որ բեն Լադենի մեղսակցին կխոշտանգեն Հորդանանում:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով` Կատադայի էքստրադիցիայի վերաբերյալ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել  Հորդանանի հետ եւ, ենթադրվում է, որ դա կիրականացվի ապրիլի 30-ին: