Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները դինոզավրերի ոչնչացման պատճառների նոր վարկած են առաջարկել. դրանք կարող էին ոչնչանալ այն բանի հետեւանքով, որ մանր դինոզավրերը ավելի մեծ մողեսների եւ կաթնասունների ձագերի ճնշման տակ ոչնչացել են կամ «վերաորակավորվել» թռչունների:
Գիտնականների խոսքով`խոշոր դինոզավրերի եւ նրանց ձագերի չափսերի տարբերությունն անհամեմատելի է ժամանակակից խոշոր կաթնասունների եւ նրանց ձագերի չափսերի տարբերության հետ: Այսպես, նորածին փղիկը ընդամենը 22 անգամ է փոքր մորից, այնինչ մեզոզոյական ցանկացած մողես 2,5 հազար անգամ մեծ էր նորածին ձագից:
Ըստ գիտնականների` բոլոր ձվադրող կենդանիների ձվի չափսը խիստ սահմանափակ է, նույնիսկ ամենախոշոր դինոզավրերը չէին կարող 20 սմ-ից ավելի տրամագծով եւ 60 սմ-ից ավելի երկարությամբ ձվեր ածել, գրում է KaliningradToday-ը:
Նման սահմանափակումն էլ հանգեցրել է նրան, որ կաթնասուն եւ գիշատիչ դինոզավրերի ձագերը գտնվել են բնական միեւնույն միջավայրում, իսկ դա զգալի մեծացնում էր միջտեսակային եւ ներտեսակային մրցակցությունը:




























