Ապրիլի 18-ին աշխարհը նշում է հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրը: Այդ տոնի կարգախոսն է. «Պահպանենք մեր պատմական հայրենիքը», հաղորդում է Calend-ը:

Այդ օրը հիմնվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պաշտպանության հարցերով միջազգային խորհրդի ասամբլեայի կողմից:

Տոնը կոչված է լայն հասարակության ուշադրությունը սեւեռել իրենց պատմության եւ մշակույթի վրա, հոգատարությամբ վերաբերել նախկին սերունդներից փոխանցված ժառանգությանը: