Եվրոպական միությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նիստում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Դա Սիրիայի նկատմամբ սահմանափակումների թվով 13-րդ փաթեթն է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, ԵՄ  27 երկրների արտգործնախարարները մարտի 23-ին հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը`«սեւ ցուցակ» գցելով եւս  12 անձի, այդ թվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մորը` Անիսա  Մահլուֆին եւ նրա ամուսին Ասմա Ասադին:

Ավելի վաղ ԵՄ-ն իրավապահներին զենք եւ սարքավորումներ մատակարարելու, սիրիական նավթը գնելու,  նավթային հատվածում ներդրումներ կատարելու էմբարգո էր մտցրել, ինչպես նաեւ սահմանափակող միջոցառումներ բանկային եւ ֆինանսական հատվածի համար. այդ թվում` սիրիական Կենտրոնական բանկի միջոցների սառեցում:

Հիշեցնենք, այժմ Սիրիայում է ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը պետք է հետեւի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի Սիրիայում ճգնաժամի կարգավորման ծրագրի իրականացմանը: