Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա՝ «Մալաքե Թաուսի» կապակցությամբ։

Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:

Համոզված եմ, որ հայերի եւ եզդիների միջեւ առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու եւ խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջեւ, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն եւ հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը:

Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների եւ երջանկության տարի»: