Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան դոլարի փոխարժեքի բուռն աճը: Այսօր` ապրիլի 18-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 393.75 դրամ: 2012 թ. առաջին անգամ դոլարի փոխարժեքը գերազանցում է 393 դրամի նշագիծը: Հատկանշական է, որ բորսայում առեւտրային նստաշրջանը սկսել է 1դոլար/394 դրամ փոխարժեքով, սակայն վերջում դոլարը փոքր-ինչ նահանջել է:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է միջինը կես դոլարով: Դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 392.5 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 394.5 դրամն է:
Նշենք, որ բորսայում այսօր կրկին գործարք է տեղի ունեցել «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերով: 1000 դրամ անվանական արժեքով 451 բաժնետոմսեր վաճառվել են 1200 դրամով:




























