Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը ներողություն է խնդրել իր հպատակներից այն բանի համար, որ Իսպանիայում տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում որսի է մեկնել Բոթսվանիա: «Ես շատ ափսոսում եմ: Ես սխալվել եմ: Նման բան այլեւս չի լինի»,-ասվում է թագավորի տեսաուղերձում, որ ձայնագրվել է հիվանդանոցում, քանի որ նա որսի ժամանակ կոտրել էր ազդրը:

Սկզբում միապետի մամլո ծառայությունը հայտարարել էր, թե նա Բոթսվանիայում է մասնավոր այցով, սակայն հետ փոխանցել էր Խուան Կարլոսի ներողությունը:

Խուան Կարլոսը Բոթսվանիա էր մեկնել ծագումով սիրիացի սաուդյան ձեռնարկատեր Մոհամեդ Կայլիի հրավերով: Հենց նա էլ սաֆարիի էր հրավիրել թագավորին, որի ժամանակ նրանք բացի փղից, նաեւ երկու վայրի ցուլ էին որսացել: Սպանված փղի հետ թագավորի լուսանկարները հարուցել էին բապահպանների վրդովմունքը, հաղորդում է «BFM.RU»-ն:

Համացանցում էլ ստորագրահավաք է սկսվել թագավորի հեռացման պահանջով, որն ստորագրել է 50 հազ. մարդ: