Ռուսաստանցի հայտնի բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնվել է «Time» հանդեսի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն,  ցուցակում են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ 2012 թ. նախագահական ընտրություններում նրա հիմնական մրցակից Միթ Ռոմնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, դերասանուհի Թիլդա Սուինտոնը, ներդրող Ուորեմ Բաֆետը:

Բացի այդ, ցուցակում տեղ են գտել նաեւ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, «Apple» կորպորացիայի ղեկավար Թին Կուկը, հաքերային «Anonymous» խմբավորումը եւ կոպենհագենյան «Noma» ռեստորանի շեֆ խոհարար Ռենե Ռեդզեպին: