«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 19-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Սակայն դրամը զգալիորեն ամրապնդվել է: դոլարն առաջարկվել է 1 դրամ/393 դրամ փոխարժեքով, որը զիջում է երեկվա փոխարժեքին (1դոլար/393.75 դրամ):
Սակայն դոլարի պխահանջարկի փոխարժեքը կայուն ցածր էր 393 դրամից, ինչի հետեւանքով գործարքներ չեն կայացել:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքային էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխանակման կետերը դոլար ընդունում են առավելագույնը 392.5 դրամով, ինչպես եւ առավոտյան, սակայն վաճառքի փոխարժեքը մի փոքր նվազեցրել են` ընդհուպ մինչեւ 393.5 դրամ:




























