Հայտնի է դարձել այսօր` ապրիլի 19-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված սպանության հեղինակի անունը. նա 29-ամյա Արամ Սուքիասյանն է: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին  ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ժամը 16:00-ի սահմաններում թոռը կացնահարել է հարազատ տատին` 83-ամյա Ռոզա Գրիգորյանին: Վերջինը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Այժմ Արամ Սուքիասյանը գտնվում է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում: Այս պահին սպանության  դրդապատճառները դեռ հայտնի չեն: