Ավստրալիայի սկանդալային` Fucking անվանումով գյուղի գարեջրագործներին հաջողվել է պաշտպանել Fucking Hell ապրանքանիշի գրանցման իրավունքը:

Ապրանքանիշերի եվրոպական ծառայությունը երկար ժամանակ հրաժարվում էր հաստատել այդ անվանումը` հիմնավորելով, թե ապրանքային անվանումը չպետք է բացասական ասոցիացիաներ առաջացնի, իսկ «Fucking Hell» որպես հայհոյհանք է հնչում անգլերեն իմացողների համար, տեղեկացնում է Euromag-ը:

Սակայն գարեջրագործների փաստարկներով` այդ լեզվաբանական համընկումը պատահականություն է, քանի որ Fucking –ը տեղանուն է, իսկ Hell-ը` գարեջրի տեսակ, այնպես որ այդ անվանումը պետք է վերծանել որպես «ֆաքինգյան գարեջուր»: Նրանք նաեւ հայտարարել են, թե պարտավոր չեն պատասխանտվություն կրել մյուս լեզուներով դրա նշանակության համար: Այս փաստարկները համոզիչ են թվացել եվրոպական գերատեսչությանը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Fucking գյուղի ղեկավարությունը լրջորեն մտածում է անվանափոխության մասին: Գյուղի 104 բնակիչների հետ համապատասխան խորհրդակցություններից հետո վերջնական որոշում կկայացվի: