Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 1940-ի Կատինի իրադարձություների գործով Ռուսաստանի դեմ կայացրած վճիռն անհանգստացրել է թուրքերին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումը անհանգստացնող է, քանի որ որոշման մեջ նշվել է. թե Կատինի իրադարձությունները զինվորական հանցագործություն են եւ հանցանքի վաղեմության ժամկետ չունեն։
Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի Մարդու իրավունքների կենտրոնի դասախոս Քերեմ Ալթըփարմաքը նշել է, թե ՄԻԵԴ-ի հիշյալ որոշումը կարող է նախադեպ ծառայել նաեւ Դերսիմի, Սըվասի, Չորումի եւ այլ կոտորածների գործով դատավարությունների ժամանակ Թուրքիայի դեմ որոշում կայացնելու համար։
Քերեմ Ալթըփարմաքը նշել է, թե 1915-ին սպանված հայերի ընտանիքի անդամներից մեկը դատական հայց ներկայացնի, ՄԻԵԴ-ը կարող է բավարարել այդ հայցը։




























