Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր`ապրիլի 19-ին, գումարել է գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա փոխանցմամբ, նիստում քննարկվել են քաղաքական քարոզարշավի հետ կապված հարցեր:

Մասնավորպես գործադիր մարմինը միաձայն որոշել է.

1-ին. ընդունել  ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները (խոսքը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկի մասին է-խմբ),

2-րդ. բոլոր նախընտրական շտաբներին հանձնարարվել է առաջնորդվել այդ կանոններով,

3-րդ. կոչ են արել իրենց գործընկեր քաղաքական ուժերին, ովքեր, որ մասնակցում են ընտրություններին, ընդունել այդ կանոնները: