«Ես չեմ եկել խնդրելու, որ քվեարկեք մեր օգտին, ես դրա կարիքը չունեմ»,- այս բառերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն սկսեց ապրիլի 20-ին Այնթափ գյուղի ընտրողների հետ հանդիպումը: Գյուղում Ծառուկյանին աղուհացով, երաժշտությամբ եւ պաստառներով են դիմավորել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ քաղաքականության մեջ է մտել ոչ թե պաշտոնների եւ փողերի համար, այլ բացառապես ժողովրդի ճակատագրով եւ բարգավաճմամբ մտահոգվելով: Նա հիշեցրել է ընտրողներին, որ ընտրություններն ամեն 5 տարին մեկ կարեւոր շանս են` ինչ-որ բան փոխելու եւ ինքնուրույն որոշելու, թե ինչպես ապրեն հաջորդ 5 տարին: «Տվեք ձեր ձայները նրանց, ովքեր իսկապես աշխատում են: Ինքներդ որոշեք եւ ոչ ոքի մի լսեք: Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին»,- ընդգծել է Ծառուկյանը:

Նրա խոսքով, մեր ժամանակների հերոսը պետք է դառնա նա, ով մտածում էժողովրդի մասին եւ դա չի անում ընտրությունից ընտրություն: Թող նման մարդիկ զբաղվեն բիզնեսով, ասել է Ծառուկյանը:

«Մարդ պետք է բարի լինի: Միայն այդ ժամանակ հաջողությունը կժպտա նրան: Դավաճանները, չար եւ նախանձ մարդիկ կյանքում հաջողության չեն հասնում»,- նշել է նա: