Եվրոպական թիվ մեկ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պատմել է Ուտոյա կղզում ահաբեկչության մանրամասները:
Բրեյվիկի խոսքով` կղզի հասնելու համար նա նավակի փոխադրողին ասել է, թե իրեն շտապ պետք է ճամբար հասնել` պատմելու համար Օսլոյի կառավարական թաղամասում պայթյունի մասին:
Սպանությունը կատարելու անհրաժեշտության վերաբերյալ Բրեյվիկի մոտ վերջին կասկածներն առաջացել են մինչ զենքը հանելը. «Հարյուրավոր ձայներ իմ գլխում կրնկնում էին` «մի արա դա, մի արա»: Բայց ես արդեն շրջապատված էի: Իմ շուրջը մարդիկ կային, եւ ես հանեցի ատրճանակն ու որոշեցի` կամ այսօր, կամ երբեք»,-հիշել է Բրեյվիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»:
Առաջին կրակոցներից հետո նա շոկի մեջ է եղել եւ քիչ բան է հիշում: Սակայն դատարանում հիշել է իր ողջ երթուղին, սառնասրտորեն պատմել, թե սպանել է բոլորին, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Վիրավորների վրա ստուգողական կրակոցներ է արձակել: «Վրանային ճամբարում ես պատրաստվում էի կրակոցնելով որքան հնարավոր է շատ մարդականց վախեցնել, նրանց քշել ծովը, որպեսզի այնտեղ խեղդվեին»,-պատմել է ահաբեկիչը:




























