Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատարան է ներկայացել անչափահաս մարմնավաճառի հետ սեքսով զբաղվելու գործով: Դատի ժամանակ նա ասել է, որ ուղղակի «Էլիտար ընդունելութուններ էր կազմակերպում» եւ կարիքավոր աղջիկերին վճարում` կազմակերպչական հարցերում օգնելու դիմաց: «Մեզ մոտ խաղահանդեսներ էին», - ասել է նա:

Մոդել Իման Ֆադիլը դատարանում հայտնել է, որ նմանատիպ սեքս-երեկույթներին առաջին անգամ մասնակցելու համար Բեռլուսկոնին իրեն 2000 եվրո է տվել:

Առաջին գիշերը նա այնտեղ տեսել է երկու երիտասարդ կանանց` կույսերի հագուստով, որոնք սթրիփթիզ են պարել վարչապետի համար: Նրանցից մեկը Բեռլուսկոնիի ատամաբույժն էր` Նիկոլ Մինետտին, որն այժմ աշխատում է «Ազատության ժողովուրդ» կուսակցության Միլանի բաժանմունքում` որպես խորհրդատու: Այդ երեկույթերին հրավիրվող կանայք հավելյալ վարձատրություն էին ստանում սեռական ծառայությունների համար, ասել է Իման Ֆադիլը:

Սկանդալը սկիզբ է առել 2011 թ. սկզբին: Մասնավորապես, Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահաս` 17 տարեկան մարոկկացի աղջկա սեքսուալ ծառայությունների օգտվելու համար:

Օրերս Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլլան, որին շատերն անվանում են այդ դատավարության առանցքային վկա: Նա կասկածվում է նշված ծառայությունների համար միջնորդության մեջ: