Ազատության հրապարակում ապրիլի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Կոնգրեսն սկսում է այն քաղաքացիների հավաքագրումը, որոնք տուժել են իշխանությունների տնտեսական գործունեությունից, եւ մասնավորապես, այն գյուղացիների, ովքեր վարկային բեռի տակ են մնացել նախորդ տարիների տնտեսական ճգնաժամի ժամանակ: Այդ մասին գրում  է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Բագրատյանը նշել է, որ դա արվելու է ինչպես որ արվել է ԽՍՀՄ նախկին խնայբանկերում գումար ունեցած անձանց դեպքում, որպեսզի հետագայում` իշխանության գալուց հետո ընդդիմությունը ձեռնամուխ լինի այդ հարցերի լուծմանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: