Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ապրիլի 20-ի երեկոյան տեղափոխել են Խարկովի հիվանդանոց;
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ տեղափոխումը նման է եղել հատուկ գործաղության: Ժամը երեկոյան 06:00-ին Կաչանովի գաղութի դարպասները բացվել են, մոտեցել են շտապօգնության երկու մեքենաներ, միկրոավտոբուս եւ ոստիկանական չորս մեքենա, եւս մի քանի ոստիկանական մեքենա սպասել են գաղութի պատերի տակ:
Միեւնույն ժամանակ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի անձնակազմին հրահանգ է տրվել տուն չգնալ, մնալ աշխատավայրում:
Պետական բանտային ծառայության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ գերմանացի բժիշկների եզրակացություններին ծանոթանալուց հետո Տիմոշենկոն ցանկություն է հայտնել բուժվելու Խարկովի հիվանդանոցում, գրում է «ՈՒՆԻԱՆԸ»:
Միաժամանակ, ապրիլի 20-ի երեկոյան նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել էր, որ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյին խարհուրդ չեն տվել բուժվել խարկովյան հիվանդանոցում:




























