ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի հիպոկենտրոնը 29,8 կմ խորության վրա է գտնվել: Էպիկենտրոնը գտնվել է Արեւմտյան Պապուա նահանգի մայրաքաղաք Մանոկվարիից 83 կմ հեռավորության վրա: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է Ազատություն» ռադիոն, մի քանի շինություններ են վնասվել:
Ավելի վաղ, ընդամենը մի քանի ժամ ընդմիջումով 4 երկրաշարժ էր տեղի ունեցել ինդոնեզական Սումատրա կղզու մոտ: Չորս ցնցումների մագնիտուդը կազմել է 6,1 բալ:
Ստորգետնյա վերջին ցնցումները գրանցվել էին առավոտյան ժամը 3-ին` Սումատրա կղզու հյուսիսային Բանդա Աչեխ քաղաքում: Նախնական տվյալներով` ցունամիի սպառնալիք չկա:
Ապրիլի 17-ին Սումատրայում երկրաշարժերի շարք էր տեղի ունեցել: Ամենաուժեղ ցնցման հզորությունը կազմել էր 8,6 բալ:




























