«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքել է լուրը, թե հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին ասել է ինքը` Հովհաննիսյանը, ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ «Ժառանգության» ղեկավարի, նման խոսակցություններ են տարածվել իր հարցազրույցներից մեկից հետո, որից հետո մեկնաբանություններ տարածվեցին, որ «Ժառանգությունը» պատրաստ է կոալիցիա կազմել իշխանական ուժերի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ, ինքն ասել է, որ եթե Հայաստանում առաջին անգամ լինեն ազատ եւ արդար ընտրություններ, «Ժառանգությունն» էլ մեծամասնություն կազմի, ապա չի բացառվում փոքրամասնության հետ համագործակցությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունները, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը պահանջել է, որ թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգությունը» հանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` հօգուտ Սաթիկ Սեյրանյանի: «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենք աջակցելու են բոլոր ընդդիմադիր թեկնածուներին` առաջադրված մեծամասնական ընտրակարգով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























