Հարավկորեական ծովակալի որդին, 28-ամյա Յուն Յոնգ Գուն պատմել է, որ արդեն երկար ժամանակ է, չի հանդիպում Վլադիմիր Պուտինի դստեր` Եկատերինայի հետ: Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել նրանց սպասվող հարսանիքի մասին:

Այս մասին գրում է The Chosun Ilbo թերթը եւ կայքում ներկայացնում մի աղջկա լուսանկար, պնդելով, որ դա Եկատերինա Պուտինան է:

NEWSru.com-ը նշում է, որ Պուտինի դուստրերի արտաքինը միշտ էլ պետական գաղտնիք է եղել: Պուտինը դա բացատրել է ահաբեկչության վտանգով եւ ընտանիքի անվտանգության նկատառումներով:

Ինտերնետում Մաշա կամ Կատյա Պուտինաների էջերում կարելի է տեսնել բոլորովին տարբեր երիտասարդ աղջիկների լուսանկարներ, այնպես որ The Chosun Ilbo թերթի հրապարակած լուսանկարը նույնպես կարող է լինել ոչ իրական Եկատերինա Պուտինայինը:

Այդուհանդերձ, որոշ տվյալներով, Եկատերինա Պուտինան վերջերս եղել է Հարավային Կորեայում: