Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին գիշերային 20 հարված հասցնելու մասին՝ հակառակ գործող հրադադարի համաձայնագրին:
Ըստ զինվորականների հայտարարության՝ հարձակումների թիրախները ներառել են «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններն ու ռազմական օբյեկտները: Հաղորդվում է նաև, որ գործողություններից մեկի ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հըզբոլլահի» զինյալի վրա, որը, բանակի տվյալներով, մոտենում էր իսրայելցի զինծառայողներին. նա սպանվել է:
Իսրայելական կողմը հայտարարել է, որ, չնայած հրադադարին, կշարունակի գործողությունները՝ ուղղված երկրի հյուսիսում իր զինվորականների և քաղաքացիական բնակչության համար սպառնալիքների վերացմանը:
Կողմերի միջև հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են դրա խախտումների մեջ:





























