ՀՀ կառավարությունն ամենօրյա աշխատանք է կատարում Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք»- հավելել է Փաշինյանը՝ նշելով, որ նախապես այդ մասին հայտարարություններ անելն այդքան էլ լուրջ չէ։ «Նրանք, ովքեր այս տեսանկյունից են հարց բարձրաձայնում, ուզում են՝ վերադառնա՞ն, թե՞ չվերադառնան։ Թե՞ ուզում են, որ վերադառնան, բայց հետո», - հարցադրում է արել վարչապետը։

Նա նաև հավելեց, որ գերիների վերադարձը միշտ տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին։ «Նախորդ խումբն էլ, որ վերադարձավ, էլի ընտրություններից առաջ էր: Ժողովրդավարական երկրում միշտ էլ ընտրություններից առաջ է», - ընդգծել է Փաշինյանը։