Իսրայելական զինվորականներն անցած օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածել են շիական «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 40 օբյեկտի։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նրա հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են տարբեր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» ռազմական ջոկատների հրամանատարական կետերին։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի քաղաքացիական բնակչության և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների դեմ ուղղված սպառնալիքների՝ [իսրայելական] քաղաքական ղեկավարության ցուցումների համաձայն», - հայտարարել են զինվորականները։