Ճապոնական օվկիանոսագետներն ամենախոր փոսն են փորել` ուսումնասիրելու համար նախորդ տարվա մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի սեյսմիկ պատճառները:
Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, ընդհանուր խորությունը կազմել է 7 հազար 740 մետր, որը դարձել է համաշխարհային նոր ռեկորդ:
Հատուկ հետազոտական «Տիկյու» («Երկիր») նավը Խաղաղ օվկիանոսի հատակից 856,6 մ ներքեւ փոս է փորել 6 հազար 883,5 մ խորության վրա` այսպես կոչված Ճապոնական իջվածքում:
Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր ամերիկյան օվկիանոսագետների խմբին, որոնք 1978 թվականին իջել էին Մարիանյան իջվածքի հատակը: Այն ժամանակ փորվածքի ընդհանուր խորությունը կազմել էր 7 հազար 49,5 մ, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:




























