Մայիսի 4-ին եվրոպացի առաջնորդները ԶԼՄ-ների համար հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով։

Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվել է Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառմանը մասնակցել են եվրոպական երկրների առաջին դեմքերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 երկրի առաջնորդների։

Բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են համագործակցության ընդլայնումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները և ենթակառուցվածքային կապակցվածությունը։ Առանձին ուշադրություն է դարձվել ընթացիկ գլոբալ մարտահրավերներին, ներառյալ Ուկրաինայի շուրջ իրավիճակը և Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքները։